Կարծիք

16.10.2023 09:12


11 և 7 տարեկան երեխաների մայրը կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար

11 և 7 տարեկան երեխաների մայրը կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար

Կին քաղբանտարկյալ, 11 և 7 տարեկան երեխաների մայր, պատերազմի նահատակի քույր, արցախցի, որ 2 ամիս կալանավորվել է ֆեսբուքյան հրապարակման համար: Տաթևին տեսակցություններն արգելված են, բացարձակ անօրինականության պայմաններում նրա փաստաբան Arsen Babayan-ը փորձում է պաշտպանել Տաթևի իրավունքները:

Իսկ դուք գիտեք որևէ մեկին, որ պատասխանատվության է ենթարկվել արցախի հայերի նկատմամբ ազգամիջյան ատելություն սերմանելու պատճառով: Իհարկե ոչ, որովհետև ներազգային թշնամանքի սերմանումը հիմա պետական քաղաքականություն է Հայաստանում:

Հ.Գ․ Վերջին ցույցերի հետևանքով այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են:

Ավելի վաղ ապօրինի կալանավորվել են քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ:

Այս մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղված են նվիրյալ փաստաբանները և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը