Լրահոս

16.10.2023 12:00


Արարատի մարզում 28-ամյա փեսան կրակոցներ է արձակել աներոջ ուղղությամբ

Արարատի մարզում 28-ամյա փեսան կրակոցներ է արձակել աներոջ ուղղությամբ

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին մորթել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի և նրա ձեռքին եղել է ատրճանակ և ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի:

Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել, և Գոռ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել նույն տան բնակիչ, 50-ամյա Միքայել Մ.-ի ուղղությամբ, ով նրա աներն է: Դրանից հետո աներոջը հաջողվել է փեսայի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո փեսան հարվածներ է հասցրել աներոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա տանից դիմել է փախուստի:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Այս խորագրի վերջին նյութերը