Լրահոս

16.10.2023 13:13


Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա

Նոր Խարբերդում դիտավորությամբ հրդեհել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահամաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհյատ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նոր Խարբերդ Ա/Պ 7-րդ փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Հրշեջ փրկարարները մարել են ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Տեղում ավտոմեքենայի սեփականատեր 42-ամյա Արմեն Գ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ իր ավտոմեքենան ժամը 02:40-ի սահմաններում անհայտ անձը դիտավորությամբ հրդեհել է:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը