Աշխարհ

16.10.2023 14:41


Մխիթարյանը և «Ինտեր»-ը կերկարաձգեն պայմանագիրը

Մխիթարյանը և «Ինտեր»-ը կերկարաձգեն պայմանագիրը

Իտալական «Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Միլանի «Ինտեր»-ը ցանկություն ունի Մխիթարյանին ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել: Ներկայիս պայմանագիրը հայ կիսապաշտպանի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նոր պայմանագիրը կլինի մինչև 2025 թվականը:

Մխիթարյանը տարեկան կստանա 3,8 միլիոն եվրո աշխատավարձ:

Այս խորագրի վերջին նյութերը