Պուտինն ու Ռաիսին քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իբրահիմ Ռաիսին։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի աշխատակազմի՝ քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամադ Ջամշիդին:
Զրույցի ընթացքում Իրանի նախագահը Իսրայելին մեղադրել է Գազայում ռազմական հանցագործությունների համար։
«Այս զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը` tert.am