Աշխարհ

17.10.2023 11:24


Բրյուսելի ոստիկանությունը սպանել է մեկ մարդու, որը, ենթադրաբար, հրաձգություն իրականացրած կասկածյալն է

Բրյուսելի ոստիկանությունը սպանել է մեկ մարդու, որը, ենթադրաբար, հրաձգություն իրականացրած կասկածյալն է

Բրյուսելի ոստիկանությունը սպանել է քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 16-ի երեկոյան հրաձգություն իրականացրած և 2 շվեդի սպանած կասկածյալին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ կասկածյալը սպանվել է քաղաքի սրճարաններից մեկում։

Բելգիայի դատախազությունը հաստատել է միջադեպը, սակայն հավելել, որ առայժմ հնարավոր չէ հաստատել, որ տվյալ անձն է եղել հարձակվողը։

Միջադեպից հետո Բելգիայում հայտարարվել էր ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու շվեդ էր սպանվել, ևս մեկ մարդ՝ վիրավորվել։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Հրաձիգը փախուստի էր դիմել, իսկ Բելգիայի և Շվեդիայի միջև ֆուտբոլային խաղն առաջին խաղակեսից հետո դադարեցվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը