Արագածոտնի մարզում բախվել են Toyota Camry-ն ու քարով բարձված Зил-ը. վթարի հետևանքով երեխա է զոհվել
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի և Зил 130 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Երեխան, ով տեղափոխվում էր «Աշտարակ» բժշկական կենտրոն, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Մյուս վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի հետևանքով Зил-ի վրա բարձված քարերը թափվել ու ամբողջությամբ փակել են ճանապարհի երթևեկելի գոտին: Зил-ի գազաբալոնը պոկվել և շպրտվել է:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: