Քաղաքական

17.10.2023 13:06


Ռուս խաղաղապահները ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել ԼՂ-ում․ առ այսօր ապամոնտաժվել է 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ

Ռուս խաղաղապահները ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել ԼՂ-ում․ առ այսօր ապամոնտաժվել է 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ևս մի ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-նշված է տեղեկագրում։

Սեպտեմբերի 19-ից առ այսօր ռուս խաղաղապահները 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը