Ամբողջ տարածաշրջանն անդունդն ընկնելու եզրին է. ո՛չ Հորդանանը , ո՛չ Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին. Հորդանանի թագավոր
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ ո՛չ իր երկիրը, ո՛չ էլ Եգիպտոսը չեն ընդունի պաղեստինցի փախստականներին՝ դա համարելով «կարմիր գիծ»։ Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Նա ընդգծել է, որ մարդասիրական իրավիճակը պետք է լուծվի Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ներսում և ոչ դրա սահմաններից դուրս:
«Հորդանանում փախստականներ չեն լինի և Եգիպտոսում փախստականներ չեն լինի».,-հաստակ հայտարարել է միապետը:
Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում սարսափելի իրավիճակի կստեղծվի, եթե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը տարածվի այլ երկրներում:
«Ամբողջ տարածաշրջանն անդունդն ընկնելու եզրին է»,-ասել է Աբդալլահը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո:
«Բոլորի ջանքերն անհրաժեշտ են, որպեսզի համոզվենք, որ անդունդում չենք հայտնվի»,-ասել է նա:

Աղբյուրը` tert.am