Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել հիվանդանոցին․ զոհվել է ավելի քան 500 մարդ (տեսանյութ)
Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներից մեկին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։
Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին։
«Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով ավելի քան 500 զոհ կա»,-հեռուստաալիքին հայտնել է Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հիվանդանոցի շենքն օգտագործվել է նաև որպես ապաստան Գազայի հատվածի հյուսիսից ժամանածների համար։
Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին: Այս մասին, ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
«Գազայի հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ էին»,-ասել է ԱՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ «հիվանդանոցի ռմբակոծության հետևանքով բոլոր վիրավորվածները նույնպես խաղաղ բնակիչներ են»։
Առողջապահության նախարարության ներկայացուցիչի խոսքով՝ «նախորդ տարիներին պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև ոչ մի հակամարտության ժամանակ այս հիվանդանոցը երբևէ հարձակման չի ենթարկվել»։
«Այժմ մենք անհանգստանում ենք Գազայի հատվածի մյուս հիվանդանոցների և կլինիկաների համար»,-ավելել է նա:

Տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։
***