Աշխարհ

18.10.2023 10:19


ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծման մասին՝ ի պատասխան խաղաղ բնակիչների սպանությունների

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծման մասին՝ ի պատասխան խաղաղ բնակիչների սպանությունների

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները հայտարարել են, որ գնդակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Քասամ» բրիգադների հայտարարությանը։

««Ալ Քասամ» բրիգադները հրետակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան սիոնիստների (Իսրայելի - խմբ.) կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Գազայի հատվածի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Ալ-Ահլի Ալ-Մաադանի հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը