Քաղաքական

18.10.2023 09:00


Ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, այդ թվում ութը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ

Ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, այդ թվում ութը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկատվական տեղեկագրում։

«Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարդակերտի, Մարտունու և Շուշայի շրջանների նախկին շփման գծի երկայնքով փակվել են ռուս խաղաղապահների 8 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհների երկայնքով ստեղծվել է 13 անցակետ, այդ թվում ութը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքները»,-նշվում է ԼՂՀ-ի հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը