Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է. Զախարովա
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է։ Այս մասին Trend-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է, որը մշակվել է 2020-2022 թվականներին՝ ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։ Մինչ օրս կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է հեռանկարային երկաթուղային և ճանապարհային երթուղիների փաթեթը»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուզի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։
Նա նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ հանդիպման արդյունքներով առաջընթաց է արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում։
«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, երկու երկրների ինքնիշխանությունն ու իրավասությունը հարգելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,-հավելել է Մարիա Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ոլորտներին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։

Աղբյուրը՝ alphanews.am