Քաղաքական

18.10.2023 13:34


Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում սադրիչ էր. նա գնում է Զելենսկու ճանապարհով

Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում սադրիչ էր. նա գնում է Զելենսկու ճանապարհով

Մոսկվան միանգամայն սադրիչ է համարում հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրախորհրդարանում: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Մոսկվայում բարձրաստիճան աղբյուրը։

Նա նաև հավելել է, որ Փաշինյանը «մեծ քայլերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը համարում ենք միանգամայն անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ: Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինան, իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,-ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախնում էին ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։

Նա ընդգծել էր, որ հայ ժողովուրդը համախմբվել է հանուն սեփական անկախության և ինքնիշխանության, ինչի հետևանաքով էլ, ըստ նրա, մեր պետության դեմ նյութված հերթական դավադությունը ձախողվել է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը