ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանողուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով` ինչպես շատ հաճախ է տեղի ունենում՝ ֆակուլտետի ուսանողներին դասախոսները տանում են խմբագրություններ, հեռուստատեսություն՝ գործնական գիտելիքներ փոխանցելու համար:
ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ուսանողները հեռուստաընկերություններից մեկից դուրս գալիս են եղել: Դասախոսը նրանց ճանապարհելիս է եղել, աղջիկը թուլացել է՝ ասելով, որ շունչը կտրվում է: Դասախոսն ու կուրսընկերներն առաջին բուժօգնություն են ցույց տվել ու շտապ օգնությունը շատ արագ է եկել ու, ըստ անհրաժեշտության, հոսպիտալացրել են։ Մոտ երկու ժամ գրեթե ամեն կերպ փորձել են աղջկա կյանքը փրկել՝ միացնելով արհեստական շնչառության սարք, սակայն արդեն ուշ է եղել․ գիտակցության չգալով աղջիկը մահացել:
Ընկերների խոսքով՝ նա երբևէ չի բողոքել, որևէ առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել: