Լրահոս

18.10.2023 18:29


Կրակոցներ` դատարանի բակում. կրակել են դատախազի ավտոմեքենայի վրա

Կրակոցներ` դատարանի բակում. կրակել են դատախազի ավտոմեքենայի վրա

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաներում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բակում՝ ավտոկայանատեղիում, կրակոցներ են հնչել:

Դեպքի վայրում հայտանբերվել են մի քանի կրակված պարկուճ, արնանման հետքեր և Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն Mercedes-ը, որի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակցի մեքենա է, և հնարավոր է՝ պատահականությամբ են կրակրված պարկուճները կպել ավտոմեքենային:

Ոստիկնաությունը պարզում է՝ արդյո՞ք տուժածներ կան թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը