Աշխարհ

18.10.2023 19:44


Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 3,478-ի, վիրավոր է ավելի քան 12,000 մարդ

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 3,478-ի, վիրավոր է ավելի քան 12,000 մարդ

Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել է, որ Գազայում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3,478-ի։

«Գազայի հատվածում կա 3,478 զոհ, ավելի քան 12,000 վիրավոր։ Հորդանան գետի արևմտյան ափին կա 62 զոհ, ավելի քան 1,300 վիրավոր»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո իսրայելական կողմում կա 1,400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը