Լրահոս

19.10.2023 08:15


Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակ կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակ կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 18-ին, ժամը 11:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Այս խորագրի վերջին նյութերը