Այդ մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացումն է. Ստեփան Դանիելյան
Անդրադառնալով Փաշինյանի հակառուսական հայտարարություններին ու ռուսական կողմի արձագանքից հետո հայկական կողմին ուղղված հնարավոր պատժիչ գործողությունների վերաբերյալ հարցին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ այդ երկիրը դա կանի ո՛չ անմիջական:
«Եթե Ռուսաստանը ցանկանա Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել, ապա նա ընդամենը կարող է չխառնվել ու թույլ տալ, որ դրանք իրականացնեն Ադրբեջանն ու Թուրքիան: Այսինքն, անգամ ցանկության դեպքում, այդ երկիրն ինքնուրույն որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական վեկտորը փոխելու մոտեցմանը՝ քաղաքագետը շեշտեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ ԱՄՆ-ը չեն խոստանում, որ ՀՀ ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր հարձակման դեպքում իրենք ռազմական միջամտություն կցուցաբերեն: Այս պարագայում, ըստ Դանիելյանի, Փաշինյանի գործողությունները, «ավանտյուրա և Հայաստանը ոչնչացնելու քաղաքականությունից» բացի, այլ ձևով հնարավոր չէ բնութագրել:
«Հարավային Կովկասում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան շահագրգռված չեն, որ Արևմուտքը մուտք գործի տարածաշրջան: Իսկ այն երկիրը, որը նպաստի դրան՝ դառնալու է այդ երեք պետությունների թշնամին: Ժամանակին՝ 2008 թվականին, Վրաստանը դա արեց, հետևանքները տեսանք, հիմա փորձում է անել Հայաստանը: Էլի հետևանքները տեսնում ենք՝ Արցախում հարված ստացանք, հայաթափվեց, և այլն: Դա չի նշանակում՝ Արևմուտքը վատն է, Ռուսաստանն ու Իրանը լավն են: Քաղաքականության մեջ լավ ու վատ չկա, կա իրականություն: Իրականությունն էլ այն է, որ ով փորձել է փոխել այդ վեկտորը՝ պատժվել է:
Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ն.Ս.) ծառայում է դրսի շահերին՝ Հայաստանի դեմ: Դրսում պետք է, որ այստեղ մեծ պատերազմներ լինեն, մեզ պետք է, որ ոտատակ չլինենք այդ պատերազմներին: Այս մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է՝ առանց անգամ որևէ վեկտորի»,-ասաց քաղաքագետը:
Իրանը մեկ անգամ չէ հայտարարել տարածաշրջանում արևմտյան ուժեր ներգրավելու անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ դա կարող է ուղիղ սպառնալիք դառնալ իր անվտանգության համար:
Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության հերթական օպերատիվ շտաբ բացելու փաստին, Ստեփան Դանիելյանը տեսակետ հայտնեց, որ Փաշինյանը գնում է այն ուժերի կողմը, որոնք որևէ հստակ քայլ ու անգամ խոստում չեն տվել՝ Հայաստանին պաշտպանելու: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց, որ այդ երկիրն այժմ էլ որևէ քայլ չի իրականացնում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող ու իր դաշնակիցը համարվող Իսրայելին պաշտպանելու ուղղությամբ:
«Ո՛չ վերջերս Իրանի նախագահը Հայաստանի ավանտյուրիստին, որը հիմա վարչապետ է աշխատում, շատ կոնկրետ զգուշացրել է, որ որևէ երրորդ ուժի մուտքը տարածաշրջան՝ անընդունելի է: Եթե Հայաստանը փորձում է մտնել ՆԱՏՕ, դա Իրանի համար թշնամական կառույց է, բնականաբար, այդ երկրի կողմից կլինի համապատասխան արձագանք»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Սյունիքի հայկական մնալու համար Հայաստանը պարտական է հենց Իրանին:
Անդրադառնալով ԵՄ-ին առավել մոտ լինելու՝ Ստրասբուրգում Փաշինյանի հայտնած պատրաստակամությանը՝ քաղաքագետը մոտեցումն անվանեց «ապուշ» դիտարկում և օրինակ բերեց մի շարք այլ երկրների անցած ճանապարհը: «Ուկրաինան, որը գտնվում է Եվրոպայի գրեթե կենտրոնում, ունի ԵՄ և ՆԱՏՕ անդամ հարևաններ, դարձա՞վ ՆԱՏՕ անդամ: Ընդ որում, Ուկրաինան Թուրքիայի և Իրանի պես հարևաններ չունի: Վրաստանը, որ ունի Սև ծով, դարձա՞վ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ: Բա ինչպե՞ս են պատկերացնում, որ Հայաստանը կարող է դառնալ: Դա հիմարագույն մոտեցում է: Կան նաև հավատացողներ, որ կա «Վիլսոնի» վճիռ, ու Արևմտյան Հայաստանի մի մասը բերելու և հետ են տալու: Այդ հարցերը շահագործողներին պետք է պատժել, իսկ պարզապես հավատացողներին թույլ չտալ, որ որևէ լսարան կարողանան ձեռք բերել իրենց պարզունակ մտածողությամբ»,-ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: