Աշխարհ

19.10.2023 13:20


«Նա միշտ էլ տականք է եղել». Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին

«Նա միշտ էլ տականք է եղել». Ստաս Նամինը՝ խորթ որդու մասին

Ռուսական ռոքի լեգենդ, «Парк Горького» և «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինը մեկնաբանել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա խորթ որդին՝ Ռոմանը, Կրյուկովո գյուղի ամառանոցում (Իստայի շրջան) սպանել է իր կրտսեր եղբորը՝ Արտյոմին, և տատին՝ Պոլինա Տկաչենկոյին (Նամինի նախկին կնոջ մորը):

«Ես էլ հենց նոր իմացա այդ մասին, սարսափելի ողբերգություն է։ Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա նախկին կնոջս՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Միշտ էլ տականք է եղել։ Ես երկար տարիներ չեմ շփվում նրա հետ, որովհետև անարժան ու ստոր մարդ է։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,-խոստովանել է արտիստը լրագրողների հետ զրույցում։

Նամինի խորթ որդին ինքն է զանգել իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այդ պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Այժմ ենթադրյալ մարդասպանը սպասում է դատական նիստին, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց պիտի ընտրեն։

Վարկած կար, որ Ռոմանը գույքային վեճերի պատճառով է սպանել եղբորն ու տատին։ Սակայն հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարազատների միջև վեճ է սկսվել թմրանյութերից կախվածության պատճառով։ Տղամարդուն դուր չի եկել, որ մտերիմները հաճախ են խրատում իրեն։

Նամինի որդին ու զոքանչը Ռոման Միկոյանի առաջին զոհերը չեն։ 16 տարի առաջ (2007 թվականի հունվարին) նա Մոսկվայի հարավ-արևմուտքում վրաերթի է ենթարկել մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհու։ Այդ ժամանակ հարցը փակվել է երկու տարի պայմանական ազատազրկումով։

Երբ Ստաս Նամինն ամուսնացել է Գալինայի հետ, Ռոման Միկոյանը 1 տարեկան է եղել։ Մի քանի տարի անց ծնվել է Արտյոմը։ Նամինն ու Գալինան միասին ապրել են 25 տարի և ամուսնալուծվել 2015 թվականին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը