Թուրքիան 150 տոկոսով կավելացնի իր ռազմական բյուջեն և կհասցնի 40 մլրդ դոլարի
Թուրքիան 2024 թ.-ին ավելի քան 40 մլրդ դոլար կհատկացնի ռազմական կարիքների համար։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
Երկրի պաշտպանության ոլորտի բյուջեն 2023 թ. կազմում է 16 մլրդ։ Այսպիսով աճը կկազմի 150 տոկոս։
Թուրքիայի խորհրդարանն ավելի վաղ քվեարկությամբ երկու տարով երկարաձգել էր այն մանդատը, որը թույլ է տալիս իր անվտանգության ուժերին անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքի քրդերի դեմ:
Թուրքիայի կառավարությունը նաև մտադիր է գրեթե կրկնապատկել պաշտպանության ոլորտի արդյունաբերական արտադրանքի արտահանումը։
2024 թ. արտահանումը պետք է կազմի 11 մլրդ դոլար՝ ներկայիս 6 մլրդ–ի փոխարեն։

Աղբյուրը՝ tert.am