«Բարեկամի հաստիք»․ հեղափոխականները կատարելագործել են ԽԾԲ-ն․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Երկու օր է՝ քննարկվում-ծաղրվում է ՔՊ-ական պատգամավորուհին, ում ամուսինն ու եղբայրը խորհրդարանում օգնական են աշխատում, ամուսինը՝ իրեն, եղբայրը՝ մեկ այլ ՔՊ-ականի։ Ինչպե՞ս է արդարացնում ամուսնուն գործի տեղավորելու հանգամանքը․ ասում է՝ ինձ գործի է բերում-տանում․ որպեսզի դրսում չնստի, օգնական եմ գրանցել։ Դարակազմիկ արդարացում է մտածել։ Որ ճիշտն ասեմ՝ լինելով լրատվամիջոցի ղեկավար՝ առաջին անգամ երեկ եմ իմացել, որ Էմմա Պալյան անուն-ազգանունով դեպուտատ ունենք։ Ասացի տեսնեմ ինչով է զբաղված խորհրդարանում ու բացի այս սկանդալից՝ մեկ ուրիշ ելույթ էլ աչքովս ընկավ, որտեղ ասում է, թե Նիկոլը աստծուց է։ Դե Նիկոլին հենց էդպես էլ պետք է համարեր, անգամ պարտավոր էր, թե չէ է՞լ ով իրեն հնարավորություն կտար ազգուտակին բերել խորհրդարան։ Խնդիրն այն է, որ խնդիրը միայն այդ կինը չէ․ նա մեկն է։ Կարդում ենք՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հայրը, քրոջ ամուսինը և այլ ազգականներ աշխատում են ԱԺ-ում։ Վահագն Ալեքսանյանի մերձավորը, Ռուբեն Ռուբինյանի մերձավորը, մերձավորի մերձավորը, Հովիկ Աղազարյանի կինը։ Հարցնում են՝ պարոն Աղազարյան, բա էդ ո՞նց ստացվեց, ասում ա՝ ինչի՞ եք ինձ դիմում․ ասում են՝ դե ձեր կինն ա, ո՞ւմ դիմենք, պատասխանում է՝ նախ ՀՀ քաղաքացի է, քաղաքացու հետ կապված հարցը ինձ մի տվեք։ Այսինքն, որ իր կինն աշխատում է ԱԺ-ում իր՝ պատգամավոր ընտրվելուց հետո, նորմալ ա։ Ձեզ համար նորմալ ա, բայց ինչո՞ւ եք պետական ինստիտուտների հերն անիծում, հեղինակազրկում։ Կա պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք․ գրված է, որ օգնականը պետք է նախապատրաստի պատգամավորի կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերը, վերլուծական, տեղեկատվական և այլ նյութեր, կազմակերպի քաղաքացիների ընդունելություն, ներկա լինի նիստերի, լսումների և այլն. գրած չէ, որ պետք է սպասի, տանի-բերի։
Էն անգամ կարդացի՝ Շրի Լանկայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել․ պատճառից ավելի հետաքրքիր էր, թե ում է հրաժարականի դիմումը ներկայացրել՝ երկրի նախագահին, որը իր հարազատ եղբայրն է։ Հիմա էս ՔՊ-ականները որ վերադասին դիմում գրեն՝ իրենց բարեկամն է դուրս գալու։ Հարգելի պապա կամ քույրիկ, խնդրում եմ ազատել աշխատանքից։ Օրինակ՝ Պալյանի ամուսինը որ ուզենա գործից դուրս գալ, պետք է դիմումի մեջ գրի՝ ով կին, խնդրում եմ ինձ ազատիր աշխատանքից։ Սա ծաղր է պետության նկատմամբ։
Ու Նիկոլը չի կարող իր որևէ թիմակցի ասել՝ ինչի ես բարեկամիդ նշանակել, որովհետև բարեկամներին ԱԺ-ում լցնելը սկսեց հենց իրենից․ հիշենք, որ իր աներձագը, եղբոր տղեն, քավորի եղբայրը, թերթի աշխատողները ու անգամ դասատուն դեպուտատ դարձան, կինը դարձավ հիմնադրամի տնօրեն, կնոջ բարեկամները տեղավորվեցին աշխատանքի՝ Գյումրու փոխքաղաքապետ, ՊԵԿ փոխնախագահ և այլն, հետո սրանց հարազատները տեղավորվեցին աշխատանքի։ Պետական հիմնարկները ՔՊ ընտանեկան հավաքույթ են հիշեցնում։ Նիկոլի քավորը Տավուշի մարզպետ է, բաջանաղի տղեն՝ Իջևանի քղաքապետի աշխատակազմում։ Բացում ես քաղաքապետարանի հաստիքացուցակը, աշխատողների մի մասը մարզպետի ու քաղաքապետի ազգանուններից ունեն՝ ճաղարյան կամ Ղալումյան․ համընկել է, թե նույն ազգից են, ո՞վ իմանա․ հավես էլ չկա ուսումնասիրելու, ի՞նչ է փոխվելու։ Լսում ես հեղափոխական ելույթները, հետո կարդում ես հետհեղափոխական նշանակումները, ոնցոր գլխիվայր շուռ տված լինի։
Մարդ ու կնիկ դեպուտատ, մի ախպերը հակակոռուպցիոնի նախագահ, եղբայրը՝ ԲԴԽ դատավոր, մորքուրի տղեն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ, չնայած վրան քրգործ կա։ Հերը Ուկրաինայում դեսպան է, աղջիկը նախագահի խորհրդական։ Համբարձում Մաթևոսյանը, որ հիմա չի երևում, փոխվարչապետ էր, էդ ընթացքում մորաքույրը՝ Ախուրյանի դպրոցի տնօրենի ԺՊ, մորաքրոջ ամուսինը՝ Ախուրյանի փոխոստիկանապետ, տեգրը՝ մեկ այլ դպրոցի տնօրենի ԺՊ։ Կարեն Անդրեասյանը դարձավ ԲԴԽ անդամ, ընկերը՝ արդարադատության նախարարը, սանիկը՝ ԲԴԽ անդամ։ Իր խորհրդականը ՆԳՆ փոխնախարարի ամուսինն է։
Սա ժողովրդավար Հայաստանն է, ժողովուրդ ջան։ Աֆղանստանում, օրինակ, Թալիբան շարժման առաջնորդը պաշտոնյաներին հրամայել է աշխատանքից ազատել կառավարման պաշտոններում իրենց հարազատներին։ Օրինակ՝ Գագիկ Մելքոնյանը եթե դեպուտատ աշխատեր այդ երկրում, իր տղեն քրեակատարողականի պետ չէր նշանակվի։ ՔՊ-ի հետ առանց փաստաթղթի կոալիցիա կազմելուց հետո «Լուսավոր Հայատան»-ի մի շարք անդամների և կազմակերպության ղեկավարի գործերը լավացել են․ ինքը դեսպան է հատուկ հանձնարարություններով, կինը՝ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Կլինի «Հայանտառ», կլինի ՋՕԸ, Վիճակագրական կոմիտե, թե այլուր, նույն ԽԾԲ պատկերն է։ Որ կարդում ես ցանկը, թե պաշտպանության նախարարության աշխատակազմում ում բարեկամներն են աշխատում, ում կինն ու եղբայրն են աշխատում, հասկանում ես, թե մեր անվտանգությունը ինչու է էսքան ողբալի։ Մարդ գիտեմ, որ ուսումը կիսատ թողեց, որ լավ աշխատանքի գնա, վախեցավ մինչև ավարտի՝ հեղափոխությունը ձեռքից գնա, մնա անգործ։
Հայաստանից ինչո՞ւ են արտագաղթում․ նաև անարդարության զգացումից, չալաաջ կտորները դուք եք վերցնում, մնացածին էլ դուք եք վերադաս, թելադրում եք, ազատում աշխատանքից։ ՔՊ-ական պաշտոնյայի բարեկամը նշանակվում է մարզպետարանում բաժնի պետ, իր ենթակային, որ իրենցից հազար անգամ խելացի է, ազատում է աշպատանքից ընդդիմադիրի գրառում լայքելու համար։ Էդ տեսակը, այսինքն, ոչ միայն ղեկավարում է, այլև որոշում՝ դու աշխատե՞ս, թե չէ։
Ու էս ցանկը շատ մեծ է, անվերջանալի․ մի քանի թողարկում նվիրել եմ իրենց ու չեն ավարտվում։ Աշխարհում առաջին անգամ ՔՊ-ի շնորհիվ փաստացի բացվել է «ազգականի հաստիք»։ Չեն ասում այսինչ վարչության պետ, այսինչ փոխնախարար, այսինչ խորհրդական, այլ՝ այսինչի ամուսնու պաշտոն, այսինչի կնոջ պաշտոն, բաջանաղի պաշտոն։ Երկիրը խառնել են իրար, իրենց են դզում-փչում։ Հասկանում ե՞ք, թե ինչու է իրենց իշխանութունը մեր անվտանգութունից, Արցախից կարևոր, որովհետև Արցախը կորցնենք, թե չէ՝ իրենք պաշտոն ուենն, բայց հենց դուրս եկան, կդառնան ոչ մի բան։ Վրեժ են լուծում նախկինում իրենց չստացված կյանքի համար։
Կարճ ասած՝ Էդ ԽԾԲ համակարգը ինչո՞ւ է այսպես լկտի կերպով անդրադառնում։ Մենք զարմանում ենք, որ իրենք այլ բան էին հայտարարում, բայց այլ բան են անում, ընդ որում՝ բոլորը, սկսած վարչապետից, ավարտած ամենաաննշան, չերևացող, պատգամավորով, որի անունն անգամ իմանում ենք միջադեպի դեպքում։ Պատճառն այն է, որ իրենք բոլորը, այնուամենայնիվ, հասկանում են՝ ինչ հանցագործության մասնակից են, գիտեն ապագան ու ըստ երևույթին՝ մտածում են՝ մեկ է՝ պատասխան են տալու։ Սրանք մոտավորապես մահապարտի են նման, իրենց վերջին ավարն են անում՝ հասկանալով, որ միևնույն է՝ ինչքան էլ փորձեն իրենց քաղաքականապես ու բարոյական, այլ առումներով այլ կերպ դրսևորել, մեկ է՝ ճակատին խարան է մնալու երկրի հանձնումը։ Հիմա ասում են՝ քանի որ խրվել ենք, հենա գոնե օգտվենք՝ մարդուս էլ տեղավորեմ, ախպորս էլ, վարձով տան փողն էլ վերցնեմ, պաեզդկայի էլ գնամ։ Ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, որովհետև քանի իշխանությունը կա, իրենք անպարտելի են զգում, իսկ իշխանությունը հենց վերջացավ, ըստ իրենց, կվերջանա էս ամենը։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today