Քաղաքական

20.10.2023 10:01


«Պարտված անհաջողակն իրեն Ֆիդել Կաստրոյի կամ Չե Գևարայի տեղն է դրել»․ «Հրապարակ»

«Պարտված անհաջողակն իրեն Ֆիդել Կաստրոյի կամ Չե Գևարայի տեղն է դրել»․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Թեպետ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առջև Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության մասին բոցաշունչ ելույթից հետո եվրոպացի ներկայացուցիչները հոտնկայս ծափահարեցին, սակայն ելույթից հետո ոմանք բաց չեն թողել պատերի տակ Փաշինյանից բամբասելու, նրա պահվածքը հեգնելու գայթակղությունը։

Հայկական պատվիրակության անդամներից ոմանք լսել են, թե ինչպես են եվրոպացի չինովնիկները չարախնդում, թե պարտված անհաջողակն իրեն Ֆիդել Կաստրոյի կամ Չե Գևարայի տեղն է դրել, եկել՝ Եվրոպայում գլուխ է գովում։

Այնպես որ, եվրոպական ծափերով պետք չէ շատ ոգևորվել` դրանք կեղծ ծափեր են և բոլորովին էլ Հայաստանի ժողովրդավարության հանդեպ ունեցած անկեղծ հիացմունքից չեն բխում»։

Այս խորագրի վերջին նյութերը