Իսրայելը հարվածել է Գազայի ամենահին ուղղափառ եկեղեցուն. զոհեր կան
Իսրայելը հրթիռակոծել է Գազայի հատվածում գտնվող Սուրբ Պորֆիրիոս հունական ուղղափառ եկեղեցին։ Լրատվամիջոցները հայտնում են 9 զոհի մասին, բայց եկեղեցու փլատակներում կարող են տասնյակ մարդիկ լինել:
Նշվում է, որ փլատակներում հայտնվածների մեծ մասը օդային հարվածներից ապաստան փնտրող ծխականներ են, ինչպես նաև Գազայի հյուսիսային և հարավային շրջաններից բռնի տեղահանվածները:
Որոշ տվյալներով՝ մոտ հազար մարդ է ապաստան գտել այդ եկեղեցում, կից դպրոցում եւ այլ օբյեկտներում:
Արքեպիսկոպոս Ալեքսիոսը, որը եղել է եկեղեցում, հայտնել է, որ վանքում մոտ 400 մարդ է բնակվում:
«Նրանք հարվածեցին գրասենյակներին և վանքի մուտքին։ Ամբողջ շենքը փլվեց։ Բուլդոզերներ են պետք, որպեսզի տեսնենք` քանի մարդ է մնացել փլատակներում»,-ասել է արքեպիսկոպոսը ERT-1 հեռուստաալիքին։
Անցյալ շաբաթ լուր տարածվեց, որ եկեղեցին ավերվել է հրթիռակոծության հետևանքով, բայց ավելի ուշ հերքվեց: Այնուհետև հայտնի դարձավ, որ հրթիռային հարվածից ոչնչացվել էր եկեղեցական տունը։
Վերջին տվյալներով` Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3400-ը, իսկ Իսրայելի զոհված բնակիչներինը` հազարը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am