Մեծավանի միջնակարգ դպրոցում 65-ամյա պահակը սպառնում էր դանակահարել տնօրենին, գրադարանավարուհուն և մյուս պահակին
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծավան գյուղի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկանները նկատել են, որ նույն դպրոցի 65-ամյա պահակ Անդրանիկ Ս.-ն ձեռքին ունենալով դանակ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում հավաքվածների նկատմամբ: Նման վարքագիծ ցուցաբերելը դադարեցնելու և դանակը վայր դնելու հորդորներին Անդրանիկ Ս.-ն չի ենթարկվել՝ շարունակելով հայհոյանքներ հնչեցնել և սպառնալ բոլորին սպանել:
Ոստիկանները փորձել են նրա ձեռքից խլել դանակը, սակայն Անդրանիկ Ս.-ն դանակով հարվածել է քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վալերի Գ.-ի որովայնին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել ու վնասազերծել Անդրանիկ Ս.-ին, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին։
Դեպքի առնչությամբ, Հայաստանի Քննական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում «պաշտոնատար անձի ծառայողական գործունեությունը միջամտելը և մարմնական վնասվածք պատճառելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Անդրանիկ Ս.-ն դանակը ձեռքին հենց դեպքի վայրում սպանության սպառնալիքներ է հնչեցրել դպրոցի ներսում գտնվող տնօրեն 39-ամյա Փիրուզա Հ.-ի, դպրոցի գրադարանավարուհի 61-ամյա Արևիկ Ս.-ի և դպրոցի մեկ այլ պահակ 63-ամյա Ժիրայր Դ.-ի հասցեին։