Կարծիք

20.10.2023 10:50


Պոպուլիստական փուչիկ, լայքաբեր սուտ․ պատգամավորը՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին

Պոպուլիստական փուչիկ, լայքաբեր սուտ․ պատգամավորը՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին

ՊՈՊՈԻԼԻԶՄ, ՍՈՒՏ, ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Այսպես՝ խորիմաստ, ակադեմիական հայացքով, 2022-ի սեպտեմբերի 22-ին Աշտարակում քննարկում էին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում ակադեմիական քաղաքը կառուցելու «կոնցեպտը»։

Այստեղ՝ խորիմաստ-ից հետո, բանալի բառը կոնցեպտն է, որն հայերեն հայեցակարգ բառի համարժեքն է։ Կոնցեպտի համաձայն նախատեսվում էր տարածքում տեղակայել 8 բուհ, իսկ քաղաքը նախատեսված էր լինելու մինչև 50 հազար մարդու համար։ https://escs.am/am/news/13763

Օրեր անց Արագածոտնի հանդերում Նիկոլն անձամբ էր ներկայացնում կոնցեպտը։

Այս օրերին իսկ ակնհայտ էր իշխանության հերթական «կոնցեպտի» պղպջակայնությունը։ Բարձրաձայնեցի այդ մասին․ հարցերը բազմաթիվ էին՝ Հայաստանի ռազմավարական զարգացման ի՞նչ առաջնահերթությունների և հայեցակարգի վրա է կառուցված ծրագիրը, աշխատաշուկայի ի՞նչ ուսումնասիրություն է ընկած նրա հիմքում, ո՞ր բուհերն են տեղափոխվելու և ի՞նչ սկզբունքների և չափանիշների վրա է կառուցված ողջ հայեցակարգը և այլն։

Փորձեցի ԿԳՄՍ նախարարությունից ստանալ հարցերի պատասխանը և՝ զուր։ ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանն ասաց, որ վարչապետի տիրույթում է, ինքը չի կարող նյութեր տրամադրել, հանձնաժողով է ձևավորվել․․․

2022-ի սեպտեմբերի 22-ից յոթ ամիս անց միայն՝ post factum, 2023 թ․ ապրիլի 21-ին է/ N 585-Ա/ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որովհետև անհրաժեշտություն էր առաջացել ներկայացնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Հիշու՞մ եք․ այդպիսի մի չգո հայեցակարգով էլ Բրյուսով-Ֆիզկուլտ-Մանկավարժական խառնարան էին ուզում ստանալ։

Կառավարության այսօրվա նիստից պարզ է դառնում, որ Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցելու իշխանությունների «կոնցեպտն» ընդամենը իրենց բնորոշ պոպուլիստական փուչիկ էր, լայքաբեր մի անամոթ ու կործանարար դատարկախոսություն՝ Սնուպ Դոգի, Սու-երի, կարմիր ժապավենով բացված ու չգործող գործարանների, անտռուսիկ զինվորների, անվառելիք տանկերի և առհասարակ մեզ շրջապատող ամեն ինչի մասին։ Հիմա որոշել են 17-րդ թաղամասում կառուցել ակադեմիական քաղաքը։

Դուք մի բանում հաստատ անգերազանցելի եք՝ դա սուտն է։ Իմ համոզմամբ՝ մարդկային ամենածանր մեղքը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը