Հոլիվուդյան բարձր վարձատրվող դերասանները 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն վերջ դնել ավելի քան 3 ամիս շարունակվող գործադուլին
Օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և հոլիվուդյան այլ բարձր վարձատրվող դերասաններ «Էկրանի դերասանների գիլդիա-հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա» (SAG-AFTRA) արհմիությանը 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն գրեթե 100 օր շարունակվող գործադուլի դադարեցմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։
Ըստ հրապարակման՝ առաջարկի փաստը հոկտեմբերի 19-ին հաստատել է Ջորջ Քլունիի խոսնակը։ Այն նախատեսում է արհմիությանը երեք տարվա ընթացքում տրամադրել լրացուցիչ 150 միլիոն դոլար՝ օգնելու ֆինանսավորել առողջության ապահովագրությունը, որի պայմանները պետք է բարելավվեն։
Քլունին հոլիվուդյան Deadline պարբերականին հայտնել է, որ բարձր վարձատրվող բազմաթիվ դերասաններ ցանկանում են մասնակցել լուծումներ գտնելու գործին։
«Կարծում ենք՝ արդար է, որ մենք արհմիությանն ավելի շատ վճարենք»,-ասել է նա։
SAG-AFTRA-ից առայժմ մեկնաբանություն չեն տվել այս հրապարակումների առնչությամբ։
Արհմիության անդամները գործադուլի են դուրս եկել հուլիսից։ SAG-AFTRA-ի և ֆիլմերի ու հեռուստատեսային շոուների պրոդյուսերների արհմիության միջև բանակցություններն անցյալ շաբաթ տապալվել են։
Գործադուլի պատճառով խաթարվել է ֆիլմերի և հեռուստաշոուների արտադրության գործընթացը, նկարահանող անձնակազմի հազարավոր անդամներ, ինչպես նաև դերասաններ մնացել են առանց աշխատանքի։
Դերասանները պահանջում են, որպեսզի իրենց արդարացի վճարեն սթրիմինգային ծառայությունների ստացած եկամուտներից, պաշտպանություն ապահովվի արհեստական բանականությունից, որը կարող է օգտագործել իրենց կերպարը կամ փոխարինել իրենց աշխատանքը։
Հոլիվուդյան սցենարիստները նույնպես գործադուլ էին անցկացնում, սակայն նրանք հոկտեմբերին համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը վերջ է դրել սցենարիստների 148-օրյա գործադուլին։