Աշխարհ

20.10.2023 12:10


ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հեքին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը:

***

Ըստ Ադրբեջանի ղեկավարի կայքի՝ հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Ալիևը ևս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի մտադրությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և մոտ ապագայում դրա ստորագրման վերաբերյալ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը