Ջասթին Թիմբերլեյքի արձագանքը՝ Բրիթնի Սփիրսի՝ 19 տարեկանում իրենից հղիանալու հայտարարությանը
Ջասթին Թիմբերլեյքը փորձում է չկենտրոնանալ այն փաստի վրա, որ իր հարաբերությունները Բրիթնի Սփիրսի հետ կրկին հայտնվել են մեդիայում և հանրային քննարկումներում: Սփիրսի հայտարարությունից հետո, որով նա հանդես էր եկել The Woman in Me հուշագրում՝ բացահայտելով, որ 19 տարեկանում հղիացել էր Թիմբերլեյքից, բայց ստիպված եղել հեռացնել երեխային, աղբյուրը զրուցել է Entertainment Tonight-ի հետ՝ հայտնելով, թե ինչ է զգում Թիմբերլեյքը թեմայի շուրջ: Այս մասին գրում է Elle-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ջասթինը կենտրոնացած է իր ընտանիքի վրա և փորձում է չանհանգստանալ Բրիթնիի հուշերի վրա: Վերջին տարիներին Ջասթինը փորձում էր հեռակա աջակցել Բրիթնիին։ Նրանք շատ վաղուց են հանդիպել, բայց նա դեռ հարգում է նրան: Ջասթինն ու Ջեսիկան (Բիլը՝ Թիմբերլեյքի կինը), պարզապես, ցանկանում են, որ բոլորը աճեն և զարգանան՝ անցյալը հիշելու փոխարեն»:
Իր հուշերում Բրիթնին հայտնել էր, որ Ջասթինից հղիացել է 19 տարեկանում, սակայն ընդհատել է հղիությունը։ Աստղն ասել է, որ այդ «տանջալի» որոշումը կայացրել է 2000 թվականի վերջին:
People-ին տրամադրած մի հատվածում նա գրում է. «Դա անակնկալ էր, բայց ինձ համար ողբերգություն չէր: Ես Ջասթինին շատ էի սիրում։ Միշտ սպասում էի, որ մի օր միասին ընտանիք կունենանք: Դա, պարզապես, շատ ավելի վաղ եղավ, քան ես ակնկալում էի: Նա ասաց, որ մենք պատրաստ չենք երեխա ունենալուն, քանի որ դեռ շատ երիտասարդ ենք: Համոզված եմ, որ մարդիկ ատելու են ինձ սրա համար, բայց ես համաձայնվեցի: Չգիտեմ՝ արդյոք դա ճիշտ որոշում էր։ Եթե միայն ես լինեի որոշողը, երբեք այդպես չէի անի: Այնուամենայնիվ, Ջասթինն այնքան վստահ էր, որ չէր ուզում հայր լինել»,-պատմել է երգչուհին։
Նախքան հատվածի հրապարակումը, բազմաթիվ աղբյուրներ Page Six-ին հայտնել էին, որ Թիմբերլեյքը «անհանգստացած է», թե ինչ է գրել Սփիրսն իր գրքում իրենց հարաբերությունների մասին: «Նրան շատ հետաքրքիր է, թե ինչ է նա բացահայտելու իրենց հարաբերությունների մասին»,-ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով,-«Դա նրան հանգիստ չի թողնում»:

Աղբյուրը՝ style.news.am