Աշխարհ

20.10.2023 14:34


Բաքուն և Տաշքենդը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր

Բաքուն և Տաշքենդը ստորագրել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր

Ուզբեկստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Բուխարայում բանակցություններ են անցկացրել դեմ առ դեմ ձևաչափով, ինչպես նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Դրանից հետո ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը