Լրահոս

20.10.2023 14:46


Երկու մահով ավարտված վթարից 16 օր անց հիվանդանոցում մահացել է նաև «Միցուբիշիի» օտարերկրացի ուղևորը

Երկու մահով ավարտված վթարից 16 օր անց հիվանդանոցում մահացել է նաև «Միցուբիշիի» օտարերկրացի ուղևորը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93-րդ կմ-ին իրար էին բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի մեքենաներ: Վարորդները և «Միցուբիշիի» ուղևորուհին տեղում մահացել էին, իսկ «Միցուբիշիի»՝ վեց և «Նիսանի»՝ մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշիի» օտարերկրացի ուղևորը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը