Լրահոս

20.10.2023 15:35


Մարդատար գազելը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի

Մարդատար գազելը վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Պավլիկ Ա.-ն իր վարած «ԳԱԶ 322132» մակնիշի մարդատար գազելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ՝ 12-ամյա Մանե Հ.-ին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գազելը սպասարկում է Բազում-Քիմգործարան երթուղին:

Երեխան էլ փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:

Այս խորագրի վերջին նյութերը