Լրահոս

20.10.2023 16:56


Բախվել են «GAZ» բեռնատարը «VAZ» ավտոմեքենան․ վիրավորներ կան

Բախվել են «GAZ» բեռնատարը «VAZ» ավտոմեքենան․ վիրավորներ կան

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13:05-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ. Մ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1979 թ․):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1990 թ․) և Ս. Հ.-ն (ծնված 2012 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ վարորդը և ուղևոր Հ․ Ե.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ս․ Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը