Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեությունը
Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:
Վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։
Հիշեցնենք, որ Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել, սակայն, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողներին ասել է, որ Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։

Աղբյուրը՝ tert.am