ՌԴ ԱԳ փոխնախարարը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման հեռանկարները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հոկտեմբերի 20-ին այցելել է Բաքու, որտեղ խորհրդակցություններ անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։
Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Դիտարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության 2022 թվականի փետրվարի 22-ի դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ փոխնախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա։

Աղբյուրը՝ tert.am