Հարցազրույց

21.10.2023 08:37


Հայաստանի ճակատագիրն Ուկրաինայի ճակատագրի հետ համեմատելը լիովին ճիշտ է. Յուրի Կոտ (տեսանյութ)

Հայաստանի ճակատագիրն Ուկրաինայի ճակատագրի հետ համեմատելը լիովին ճիշտ է. Յուրի Կոտ (տեսանյութ)

Քաղաքագետ Յուրի Կոտը Alpha News-ի եթերում խոսել է Հայաստանի ճակատագրի մասին՝ այն համեմատելով Ուկրաինայի ճակատագրի հետ:

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանում տարվող զուգահեռները Հայաստանի և Ուկրաինայի միջև, ինքնին ստիպում են զուգահեռներ տանել:

«Այսօր Ուկրաինան ու Փաշինյանը հիվանդություն են ռուս ժողովրդի մարմնի վրա։ Ի՞նչ է այս չարորակ գոյացությունը: Միանգամայն ճիշտ համեմատություն Ուկրաինայի հետ: Կարծես թռիչքաձեւ քայլերով փորձում են հայերին մղել արյունահեղության, որպեսզի նրանք ուղղակի անհետանան։ Ուկրաինային ռուսների հետ պատերազմի մեջ գցելով՝ այսօր Արևմուտքը հայտարարում է, որ մինչև վերջին ուկրաինացի, իրենք կռիվ են տալու: Նույնը կարելի է ասել, որ Արեւմուտքն այսօր պատրաստ է կռվել մինչեւ վերջին հայը։ Իսկ եթե կարողանային, ուրեմն կկռվեին մինչև վերջին վրացին, և մինչև վերջին մոլդովացին:

Նրանք պատրաստ են ռուսների դեմ այս պատրեազմում անվերջ կռվել մեր եղբայրական ժողովուրդներով, այդ թվում՝ սլավոնական ժողովուրդներով, քանի որ, ինչպես ամերիկացիներն են ասում, իրականում ռուսների հետ այս պատերազմում ոչ մի ամերիկացի չի զոհվում։ Եթե ​​հաջողվի, ամեն ինչ կարելի է անել, նորից կատարյալ պատերազմ կլինի, միայն հայ ժողովուրդը չի լինի»,-ասել է նա։

Ըստ փորձագետի՝ Փաշինյանը իր արևմտյան հովանավորներին հաճոյանալու համար փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչը կապում է ռուս և հայ ժողովուրներին։

«Փաշինյանը վաղուց, մեղմ ասած, չի արտացոլում հայ ժողովրդի բոլոր ձգտումներն ու հույսերը և հայերի նկատմամբ գործում է հանցագործի նման, երբ նրանց համար առանցքային հարցերը լուծվում են ամբողջությամբ հայատյաց կերպով։ Օրինակ, Ղարաբաղի հետ կապված պատմությունը, Փաշինյանը հանձնեց այն: Ժամանակին չցանկացավ ո՛չ կազանյան բանաձեւ, ո՛չ մի բան։ Ամերիկացիներին հաճոյանալու համար նա արյունահեղություն սանձազերծեց՝ ըստ էության հանձնեց հայկական տարածքը և հարյուր հազարից ավելի հայերին։ Նա փորձում է, հնարավորինս, քանդել հայերի և ռուսների հարաբերությունները։

Հայ ժողովուրդն՝ ինքը, ցանկանում է բարեկամ լինել ռուսների հետ, ուզում է շփվել, քանի որ հիշում է, թե ինչպես 19-րդ դարի սկզբին ռուս ժողովուրդը հայերին փրկեց թուրքերի կողմից լիակատար ոչնչացումից, երբ նրանք Հայաստանն ընդունեցին Ռուսական կայսրության մեջ։ Մարդիկ հիշում են, թե ինչ լավ է եղել, իսկ լավը շատ է եղել այն ժամանակ:

Բայց Փաշինյանը, դարձյալ, իր արևմտյան հովանավորներին՝ առաջին հերթին ամերիկացիներին հաճոյանալու համար, անում է ճիշտ հակառակը՝ փորձելով ոչնչացնել այն ամենը, ինչ մեզ կապում է։ Փաշինյանի հերթական հարձակումը մեր ուղղությամբ, ևս մեկ ապացույց է, որ սա օտար արարած է հայ ժողովրդի մարմնում, մի օր հայերը հաստատ կկարողանան հավաքվել և իրենց միջից հանել այս արարածին»,-եզրափակել է Յուրի Կոտը։

Այս խորագրի վերջին նյութերը