Լրահոս

21.10.2023 09:31


Ադրբեջան են բերվել թուրքական F16-եր և ուղղաթիռներ. Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Ադրբեջան են բերվել թուրքական F16-եր և ուղղաթիռներ. Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով մեկնարկում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանների երկայնքով)։

Էական է նաև այն, որ թեև ֆորմալ զորավարժությունը նվիրված է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, սակայն զորավարժությունները Ադրբեջանի տարածքում, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։

Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է, և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա։

Վարուժան Գեղամյանի տելեգրամյան ալիքից

Այս խորագրի վերջին նյութերը