Եվրոպացի պաշտոնյաները Ստրասբուրգի փոխարեն հայտնվել են Դիսնեյլենդում
Մի քանի հարյուր խորհրդարանականներ և Եվրախորհրդարանի աշխատակիցներ Ստրասբուրգի փոխարեն պատահաբար հայտնվել են Փարիզի Դիսնեյլենդում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Պաշտոնյաների և խորհրդարանականների հատուկ չարտերային գնացքը պարբերաբար գործում է Բրյուսելի և Ստրասբուրգի միջև, քանի որ Եվրախորհրդարանը գտնվում է երկու քաղաքներում։ Գնացքն ուղևորվում է ամիսը մեկ անգամ, սակայն սակայն Բրյուսելից մեկնած վերջին գնացքը չի ընթացել ըստ նախատեսվածի, և Ստրասբուրգի փոխարեն ուղևորները հայտնվել են Դիսնեյլենդում։
Ինչպես ավելի ուշ հայտնել են ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության ներկայացուցիչները, Փարիզի մերձակայքում գտնվող երկաթուղային անջատիչներից մեկում վթար է տեղի ունեցել, և գնացքը սխալ գծով է ընթացել։ Այն մոտ 45 րոպե կանգնել է Դիսնեյլենդի կայարանում, իսկ հետո վերջապես ճանապարհ ընկել դեպի իր նպատակակետը։
Որոշ պաշտոնյաներ միջադեպի հետ կապված նշել են, թե ավելի լավ կլիներ, որ Եվրախորհրդարանը հիմնված լիներ նույն քաղաքում կամ գոնե նույն երկրում։ Իսկ դանիացի պատգամավոր Գիրտսենը նույնիսկ հռետորական հարց է տվել՝ արդյո՞ք Ստրասբուրգի խորհրդարանի շենքերը հարմար կլինեն նոր Դիսնեյլենդի համար։