Դիլիջանում ավտոմեքենան բախվել է հեղուկ գազի ցիստեռնով «ZIL»-ին․ կա տուժած
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան փողոցում գտնվող հեղուկ գազի լցակայանի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ե., ծնված 1998 թ.) բախվել է կայանած հեղուկ գազի ցիստեռնով «ZIL» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ա. Ղ.). բեռնատարի հեղուկ գազի բալոնից առկա է արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Բ.-ն (ծնված 1998 թ.) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: