Եռաբլուրում ծնողներին բերման ենթարկելու աղմկահարույց գործից հայտնի Հայկազ Ջոմարդյանը պարգևատրվել է ոսկե մեդալով
Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին։
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.
Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների նախորդ տարի սեպտեմբերի 21-ին հենց նրա հրամանով են Եռաբլուրից բերման ենթարկել զոհվածների ծնողներին:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: