ԼՂ ներկայացուցչության շենքի դիմաց հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով 10 անձ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի, կամ նրա մերձավոր ազգականի, կամ մերձավորի նկատմամբ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական, կամ հասարակական գործունեության, կամ պարտքի կատարման հետ,) 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից խոշոր չափերով գողություն կատարելը) և 456-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կ․ Շ․-ն (Կարեն Շահրամանյանը, խմբ), ճանաչվել է տուժող։
Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել են Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։
Որոշում է կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով, թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կատարվածի հանգամանքների լիարժեք պարզման շրջանակներում Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: