Աշխարհ

21.10.2023 18:59


Մերիլ Սթրիփը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց

Մերիլ Սթրիփը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը բաժանվել է ամուսնուց՝ ամերիկացի քանդակագործ Դոն Գամմերից, որի հետ ամուսնացած էր 1978 թվականից։ Տեղեկությունը հայտնում է «Page Six»-ը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դոն Գամմերն ու Մերիլ Սթրիփն ամուսնալուծվել են ավելի քան վեց տարի առաջ, որոշել են առանձին ապրել` հոգ տանելով միմյանց մասին»,-պարզաբանել են դերասանուհու ներկայացուցիչները։

Սթրիփը Օսկարի եռակի դափնեկիր է։ Նա մի շարք կինոնկարներում է նկարահանվել, բայց առավել հայտնի է «Սատանան կրում է Պրադա», «Մամա Միա», «Լեմոնի Սնիքետ. 33 դժբախտություն» ֆիլմերում մարմնավորած կերպարներով։

Այս խորագրի վերջին նյութերը