Աշխարհ

21.10.2023 15:42


Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվը հասել է 4,385, զոհերի թվում կա 1,756 երեխա

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծության զոհերի թիվը հասել է 4,385, զոհերի թվում կա 1,756 երեխա

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4,3 հազարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պաղեստինի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքին հղումով։

Ըստ նախարարության հրապարակած տվյալների՝ հոկտեմբերի 7-ց առ այսօր հակամարտության սրման հետևանքով զոհվել է 4,385 մարդ, վիրավորվել՝ 13, 561-ը։

Հաղորդվում է նաև, որ զոհերի թվում կա 1,756 երեխա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը