Աշխարհ

22.10.2023 10:08


Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին. կա զոհ

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին. կա զոհ

Իսրայելական զորքերը ավիահարվածներ են հասցրել Հալեպի և Դամասկոսի միջազգային օդանավակայաններին, ինչի հետևանքով զոհվել է օդանավակայաններից մեկի աշխատակիցը, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է SANA-ն։

Ինչպես հաղորդում է սիրիական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը, հարձակումն իրականացվել է կիրակի ժամը 05:25-ին։

Ագրեսիան նյութական վնաս է հասցրել նաև երկու օդանավակայանների թռիչքուղիներին՝ դրանք դարձնելով անօգտագործելի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը