Հայոց գրերի ստեղծումը «մեկ նախադասությամբ» և առանց Սահակ Պարթևի. հայտնի դասագրքի «հակառակ կողմը»
Yerkir.am-ը առանձին հրապարակումների շարքով անդրադառնում է «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքում տեղ գտած բացթողումներին, սկզբունքային նշանակություն ունեցող բովանդակային սխալներին և կեղծարարություններին:
Հիշեցնենք, որ դասագրքի հեղինակն է ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը:
***
Պատմական ճշմարտության տեսանկյունից ճիշտ չէ հետևյալ ձևակերպումը. «Թե՛ Հռոմը, թե՛ Պարթևստանը, չկարողանալով նվաճել Հայաստանը, ստիպված եղան ճանաչել Հայաստանի պետական անկախությունը և հանդես գալ որպես դրա երաշխավոր» (էջ 105)։ Ճշմարիտ ձևակերպումը կունենար հետևյալ բովանդակությունը․ «Ստանալով Պարթևստանի աջակցությունը՝ Հայաստանը կարողացավ դիմակայել Հռոմի նվաճողական քաղաքականությանը և վերականգնել անկախությունը պարթևական արքայատոհմի մի ճյուղի՝ հայկական գահին հաստատմամբ, որը հետագայում ոչ միայն ընդունվեց հայերի կողմից, այլև հիմք դրեց հայ Արշակունյաց արքայատանը»։
Պապ թագավորի թվերում նշված է 70-74 թթ․, որը հավանաբար վրիպակ է, քանի որ պետք է լիներ 370-374 թթ․։ Տեքստի տարբեր հատվածներում նկատվում են հայոց լեզվի լեզվաոճական և քերականական կանոններին չհամապատասխանող նախադասություններ՝ «իսկ»-ով, «սակայն»-ով, «բայց»-ով սկսվող և այլն (օրինակ էջ 120)։
Հայոց գրերի ստեղծումը ներկայացվում է մեկ նախադասությամբ։ Հավուր պատշաճի ներկայացված չէ ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևը՝ ո՞վ էր հայոց պատմության մեջ նոր էջ բացող այդ հսկան, ի՞նչ դերակատարում է ունեցել հայ ժողովրդի քաղաքակրթական վերածննդի դարաշրջանում, հոգևոր-մշակութային միավորման գործում ինչպիսի՞ հսկայածավալ ներդրում է ունեցել նա։ Ոչինչ չկա։ Նույնը կարելի է նշել հայոց արքա Վռամշապուհի մասին։ Տպավորություն է, որ եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում խաղացած դերը միտումնավոր հավուր պատշաճի չի ներկայացվել։ Ոչինչ չկա Արցախի Ամարասի վանքում բացված առաջին դպրոցի մասին։ Երևի՝ «հասկանալի» պատճառներով։ Կարճ ասած՝ հայոց գրերի ստեղծման մասին տրված է, ժողովրդական լեզվով ասված, կես բառ կամ մի նախադասություն՝ զուտ իբրև մեխանիկական անդրադարձ։ Հոգևոր-քաղաքակրթական բաղադրիչը հասցված է նվազագույնի։
Միաժամանակ թիրախավորված չեն պետականակործան և դավաճանական դրսևորումները, օրինակ հայ արքունականների դիրքորոշումը էջ 102-ում մեկնաբանված է հաղթողի դիրքերից․ «Հաղթեց ավագանու ծրագիրը, և 428 թ․ նրանց պահանջով Պարսից շահը գահընկեց արեց Արշակունյաց վերջին հայ արքային՝ Արտաշես-Արտաշիրին»։ Այս նախադասության մեջ կա նաև մեկ այլ սխալ՝ «պարսից շահ» տերմինը, որը ցույց է տալիս, որ հեղինակը չի տիրապետում ժամանակագրական տերմինաբանությանը, քանի որ 428 թ․ դրությամբ չկար շահական Պարսկաստան և պարսից շահ․ նման պետություն, ուրեմն և նման տիտղոս առաջացել է միայն 1502 թ․(Սեֆյան Իրանի հիմնադիր Շահ Իսմայիլ)։
«Արշակունիների կրոնը» ենթաբաժնում բավական երկարաշունչ և մանրամասն ներկայացված է զրադաշտականությունը, սակայն որևէ բառ չկա 301 թ․ որպես պետակա կրոն ընդունված քրիստոնեության մասին (էջ 126)։
Ընդհանրապես, որևէ թեմա չունի ամփոփում, որով նկարագրված իրադարձություններին կտրվեր որոշակի գնահատական, օրինակ Վարդանանց պատերազմի արդյունքները (էջ 131)։
Վահանանց պատերազմի թեման ժամանակագրական անճշտություններ է պարունակում (էջ 132)։
7-րդ դարի իրադարձությունները նկարագրելիս օգտագործվել է «Հարավային Կովկաս» տերմինը: Այնինչ՝ հայտնի է, որ արհեստականորեն ստեղծված սույն տերմինը, որը նույնքան արհեստականորեն տարածում են նաև Հայաստանի վրա (նպատակը՝ զրկել ՀՀ-ին Արևմտյան Հայաստանի հանդեպ իր անժամանցելի իրավունքներից, տե՛ս պրոֆ. Էդուարդ Լ. Դանիելյան և ուրիշներ), ավելի ուշ է կիրառվել գիտական գրականության մեջ և ավելի շատ օգտագործվում է արդի ժամանակների համար։ Ոչ մի խոսք չկա տվյալ ժամանակի խոշոր գործիչներից մեկի՝ Ներսես Տայեցու գործունեության մասին (էջ 141)։
Արաբների քաղաքականությունը Հայաստանում բաժնում չի պահպանվել պատմության շարադրման ժամանակագրական սկզբունքը: Այսպես, նախ նկարագրվում է 774-775 թթ․ հակաարաբական ապստամբությունը, որից 1 ենթակետ հետո էջ 144-ում նորից վերադառնում է հետ և նկարագրում է 703-705 թ․ իրադարձությունները, ապա նորից թռիչք կատարում 850-851 թթ։
Մշակույթի բաժնում հայերեն առաջին թարգմանված նախադասությունը հիշատակվել է՝ չպահպանելով դրա գրաբարյան բնօրինակը, որը հազարամյակներով սովորեցնում են հայ երեխաներին։
Պատմիչերին ներկայացնելուց որևէ տեղ Մովսես Խորենացու մասին չի կիրառել «Պատմահայր» կամ «Քերթողահայր» տերմինը։
Սևանի ճակատամարտը նկարագրելիս նշել է 924 թ․, երբ հայտնի է հստակ թվականը՝ 921 թ․ (էջ 161)։ Հեղինակը ներկայացրել է Անի մայրաքաղաքի պարիսպների կառուցման 2-րդ գիծը՝ Սմբատաշեն՝ բառ անգամ չասելով, որ եղել է նաև պարիսպների 1-ին գիծը՝ Աշոտաշենը (էջ 162)։
Պատմական տեսանկյունից թերի են ներկայացված Բագրատունիների թագավորության մասնատման, թուլացման և անկման պատճառները (էջ 164)։
Հայոց պետականության առանցքային դերակատարների շատ պատվանուններ, որոնք ազգային հպարտության, ակնածանքի զգացում կարող են առաջացնել սովորողի մոտ, էլի միտումնավոր չեն հիշատակվում, օրինակ Արտաշես 1-ինի՝ «Բարի», «Բարեպաշտ», «Աշխարհակալ», կամ Արտավազդ 2-ի՝ «Աստվածային», Աշոտ 3-րդի՝ «Ողորմած», Սմբատ 2-րդի՝ «Տիեզերակալ» և այլն։
9-11-րդ դարերի կրթությունը շարադրելիս որևէ խոսք չկա եկեղեցու կրթա-դաստիարակչական և մշակութապահպան դերի մասին (էջ 172-173)։
Որպես ամփոփում պետք է նշել, որ էջ 173-ում «Երիտասարդներից ոմանք մեկնում էին արտերկիր՝ սովորելու դարաշրջանի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում» արտահայտությամբ ստվերում և անվստահություն է հայտնում հայկական միջնադարյան կրթական համակարգի և հռչակավոր կրթական կենտրոնների վերաբերյալ: Ընդ որում էլի կատարվել է լեզվաոճական սխալ՝ օգտագործելով «ամենահեղինակավոր» բառը, որը ենթադրում է եզակի, այլ ոչ թե մի քանի հաստատություններ (էջ 173)։