«Հեզբոլլահը» Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ․ ՑԱԽԱԼ
««Հեզբոլլահ» շարժման ահագնացող հարձակումները «Լիբանանը պատերազմի մեջ ներքաշելու» վտանգ են ներկայացնում»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ), քանի որ շարժման կողմից Իսրայելի վրա վերսկսված սահմանային հարձակումներն ավելի լայն հակամարտության մտավախություն են առաջացնում, հայտնում է Times of Israel-ը:
««Հեզբոլլահը»… Լիբանանը ներքաշում է պատերազմի մեջ, որից նա ոչինչ չի շահի, բայց շատ բան կարող է կորցնել,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը,-Նրանք սրում են իրավիճակը»։
Ըստ Կոնրիկուսի, «Հեզբոլլահը» «խիստ վտանգավոր խաղ» է խաղում։
«Նրանք սրում են իրավիճակը։ Ամեն օր մենք ավելի ու ավելի շատ հարձակումներ ենք տեսնում,-ասել է նա,-Իրո՞ք լիբանանյան պետությունը պատրաստ է վտանգել այն, ինչ մնացել է Լիբանանի բարեկեցությունից և ինքնիշխանությունից՝ հանուն Գազայի ահաբեկիչների։ Սա այն հարցն է, որ Լիբանանի իշխանություններն իրենց պետք է տան, և որին պետք է պատասխանեն»։

Աղբյուրը՝ news.am