Քաղաքական

22.10.2023 13:13


Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են «3+3» ձևաչափի շրջանակում հոկտեմբերի 23-ին հանդիպել Թեհրանում

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարող են «3+3» ձևաչափի շրջանակում հոկտեմբերի 23-ին հանդիպել Թեհրանում

Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում կարող են հանդիպել «3+3» ձևաչափի շրջանակում: Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը:

Հանդիպմանը այս անգամ Վրաստանը կրկին չի մասնակցի։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան հաստատում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ծրագրված բանակցությունները Թեհրանում հոկտեմբերի 23-ին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հայտարարել էր, որ «3+3» ձևաչափի հանդիպման նախաձեռնողը Ադրբեջանն է:

Այս խորագրի վերջին նյութերը