Քաղաքական

23.10.2023 00:14


ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմը դոմինոյի էֆեկտ է առաջացրել. Էրդողանը նոր առճակատման է գնում Հայաստանի հետ

ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմը դոմինոյի էֆեկտ է առաջացրել. Էրդողանը նոր առճակատման է գնում Հայաստանի հետ

Ներկայումս աշխարհում երկու հիմնական ռազմական հակամարտություն է տեղի ունենում՝ Ուկրաինայում և Գազայի հատված-Իսրայելում, սակայն հավանական է, որ մյուս թեժ ռազմական ճակատները, որոնք վերջերս փակվել էին, օրինակ՝ Հայաստանի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ճակատը, կարող է բացվել՝ կախված իրադարձությունների զարգացումից, գրում է հունական Pentapostagma պարբերականը։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն Ադրբեջան են ժամանել՝ մասնակցելու «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» զորավարժություններին, նշում է հունական լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ զորավարժությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերի 23–25-ը տարբեր ուղղություններով՝ ներառյալ Բաքու քաղաքը, Նախիջևանը և գրավյալ Արցախը, շեշտում է լրատվամիջոցը։

Այս խորագրի վերջին նյութերը