Աշխարհ

23.10.2023 00:34


Գազայում ռմբակոծությունների զոհերի թիվը գերազանցել Է 4600-ը

Գազայում ռմբակոծությունների զոհերի թիվը գերազանցել Է 4600-ը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4600-ը, տուժել է ավելի քան 14 200 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարությանը։

«Իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը հասել է 4 651-ի։ ...Եվս 14245 մարդ տուժել է»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհերի թիվը հասել է 4300–ի, ավելի քան 13 հազար մարդ վիրավորվել է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը