Քաղաքական

23.10.2023 00:39


Եթե Ջոմարդյանին ոսկե մեդալով են պարգևատրել, ենթադրում եմ՝ առաջիկայում էլի նման իրավիճակներ են լինելու. զոհվածի հայր

Եթե Ջոմարդյանին ոսկե մեդալով են պարգևատրել, ենթադրում եմ՝ առաջիկայում էլի նման իրավիճակներ են լինելու. զոհվածի հայր

Ոստիկաներից ով ավելի դաժան է վարվում զոհածների ծնողների կամ ընդդիմադիրների հետ խարխուսվում է. այս իշխանությունների օրոք սա օրինաչափ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանին պարգեւատրելուն:

«Սա իրենց գործելաոճն է, առանձնահատուկ չէ, որ Հայկազին են պարգեւատրել: Եթե քաղաքապետը նրան ոսկե մեդալով է պարգեւատրել, ապա ենթադրում եմ, որ առաջիկայում էլի նման իրավիճակներ են լինելու, էլի տարածքներ են հանձնելու, երկպառակություն է լինելու, եւ այդ նույն գումարտակի հրամանատարը պետք է ավելի վստահ լինի, որ ինչ էլ անի, չի պատժվելու: Սա օրվա իշխանության գործելաոճն է, միակ լուծումը այս իշխանություններին փոխելն է, եթե ոչինչ չփոխվի, նրանք ավելի վստահ են գործելու»,-ասաց նա:

Ռոստամյանը հիշեցրեց, որ մեկ տարուց ավելի է անցելԵռաբլուրից զոհվածների ծնողներին բիրտ ուժով բերման ենթարկելուց, սակայն քրեական գործով որեւէ առաջընթաց չկա, որեւէ մեկին մեղադրանք չի առաջդրվել, նույնիսկ որեւէ մեկն աշխատանքից չի ազատվել:

«Աբսուրդը նրանում է կայանում, որ ոստիկանությունը հայտարարեց, որ ծառայողական քննություն է հարոււցվել, սակայն քանի որ քննչականը քրեական գործ է հարուցել, իրենք կասեցնում են, մինչեւ քննչականի եզարակացությունը; Այսինքն՝ մեկը մյուսին փակելով, այս գործը հասցրեցին այս օրվան: Ես չեմ ուզում այս մարդկանց մասին ասել, որ ինքնակամ են արել, այս ամենը գալիս է մեկ մարդուց եւ այդ մարդու անունն է՝ Նիկոլ Փաշինյան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին՝ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների նախորդ տարի սեպտեմբերի 21-ին հենց նրա հրամանով են Եռաբլուրից բերման ենթարկել զոհվածների ծնողներին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվեց քրեական գործ: Մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

Այս խորագրի վերջին նյութերը